Իրանը կարող է դրական դերակատարում ունենալ սիրիական ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծման հարցում: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է միջազգային բանագնաց Քոֆի ԱՆանը Թեհրանում իրանական ղեկավարության հետ ունեցած բանակցությունների ավարտից հետո:
Իրանի ԱԳ ղեկավար Ալի Սալեհին հայտարարել է, որ Իրանը սատարում է Անանի կողմից ավելի վաղ առաջարկված խաղաղ ծրագրին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անանը Դամասկոսում բանակցություններ էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Անանը հայտարարել է, որ Բաշար Ալ-Ասադի հետ «համաձայնություն է ձեռք բերել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ»:








































