Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով ներկայում բուժման նպատակով գտնվում է Խարկովի հիվանդանոցում, կրկին խնդրել է Քաղաքացիական ու քրեական գործերով Գերագույն դատարանին հուլիսի 12-ին, առանց իր բացակայության քննել «գազային գործով» իր բողոքարկման վճիռը: Այս մասին այսօր հաղորդում է Տիմոշենկոյի կայքը:
Տիմոշենկոն 2011թ. հոկտեմբերին դատապարտվել էր 7 տարավա ազատազրկման Ռուսաստանի հետ 2009թ. գազային համաձայնագրի ստորագրման համար:
2011թ. դեկտեմբերի վերջից նա իր պատժաչափն է կրում Խարկովի գաղութում:
Մայիսին, կապված առողջական խնդիրների վատթարացման հետ, նա տեղափոխվեց Խարկովի հիվանդանոց:







































