Միսուրի նահանգի նախկին փոխնահանգապետ Ռոջեր Ուիլսոնը պայմանական երկու տարվա ազատազրկման է ենթարկվել անօրինական քաղքական հանգանակությունների համար:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով հետաքննության տվյալները, գումարները փոխանցվել է 2009թ.: Սկզբում 5000 դոլար Դեմոկրատական կուսակցությանը փոխանցել է Միսուրիի Գործատուների փոխադարձ ապահովագրման հանրությունը, որի ղեկավարներից մեկը Ուիլսոնն էր: Զգուշանալով մյուս կուսակցությունների կողմից հավակնություններից՝ հանգանակությունը ձևակերպվել է Herzog Crebs իրավաբանական ֆիրմայի վրա, որում Ուիլսոնը զբաղեցնում էր գլխավոր տնօրենի պաշտոնը: Վճարված գումարներն ընկերությունը փոխհատուցում էր՝ հանրությանը ներկայացնելով իբր կատարված ծառայությունների հաշիվ:
Ավելի ուշ Ուիլսոնը իրավաբանական ֆիրմայի հաշիվներից Դեմոկրատական կուսակցության հաշվին է փոխանցել ևս 3000 դոլար: Այդ ծախսը նա փոխհատուցել է սեփական գրպանից:
Դատարանը Ուիլսոնին պարտավորեցրել է վճարել 5000 դոլարի չափով տուգանք և նույնքան գումար վճարել որպես վնասի փոխհատուցում: Նրան նաև դատապարտել են 100 ժամ հասարակական աշխատանքի: Միջոցներ են ձեռնարկվել նաև Էդվարդ Գրիզդիկ-ի նկատմամբ, որը Herzog Crebs ընկերության համասեփականատերն է:
Սկզբնապես Ուիլսոնին սպառնում էր կես տարվա ազատազրկում, սակայն դատարանը հաշվի է առել նրա «օրինակելի» աշխատանքը պետական ծառայության ժամանակ:
Ռոջեր Ուիլսոնը 14 տարի եղել է Միսուրիի սենատի անդամ Դեմոկրատական կուսակցությունից: Երկու ժամկետ նա զբաղեցրել է Միսուրիի փոխնահանգապետի պաշտոնը: 2000թ. ավտովթարում նահանգապետ Մել Կարնահանի մահից հետ Ուիլսոնը երեք ամիս զբաղեցրել է նրա պաշտոնը:









































