Աֆղանական բանակը, ոստիկանությունը և ISAF-ը երկրի տարբեր մարզերում իրականացված 10 համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են 28 զինված թալիբների, 31 զինյալ ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, այդ թվում՝ 10 ԱԿ-47 տեսակի ինքնաձիգ, 3 հրթիռ արձակելու սարք, երկու գնդացիր և տարբեր տեսակի 5 ական:






































