Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Ուորեն Բաֆեթը իր կարողությունից բարեգործական կազմակերպություններին 1.9 մլրդ դոլար է հատկացրել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, գումարը բաժնետոմսերի տեսքով փոխանցվել է նրա գլխավորած Berkshire Hathaway ներդրումային բանկից:
Ընդհանուր առմամբ`Բաֆեթը բաժանել է 22.4 մլն բաժնետոմս: Բարեգործության առավել զգալի մասը բաժին է ընկել Բիլ ու Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին` շուրջ 1.5 մլրդ դոլար (18.4 մլն-ի բաժնետոմս): Կազմակերպությունը օժանդակում է առողջապահությանն ու գիտությանը, իսկ ավելի վաղ Բաֆեթը ասում էր, որ մտադիր է կազմակերպությանը տրամադրել իր կարողության մեծ մասը:
Եվս 1.8 մլն դոլար արժեթղթեր է նա փոխանցել սեփական հիմնադրամին ու 3 հիմնադրամի, որոնք հիմնադրել են նրա երեխաները:
238 բաժնետոմսեր են ստացել ևս 8 անհայտ բարեգործական կազմակերպություններ: Բացի այդ` միլիարդատերը 10-ական բաժնետոմսեր էր բաժանել դպրոցականներին` էկոնոմիկայի ու բիզնեսի զարգացման քննարկման ժամանակ:
Ավելի վաղ Բաֆեթը հայտարարել էր, որ մտադիր է բարեգործությանը հատկացնել իր կարողության 99 տոկոսը:










































