Ֆրանսիական Վիտրի-սյուր-Սեն քաղաքում ազատվել է մանկապարտեզում պահվող վերջին պատանդը: Ինչպես հաղորդում է France Info ռադիոկայանը, հիմք ընդունելով ոստիկանության տեղեկությունները, մանկապարտեզ ներխուժած տղամարդը պատանդ էր վերցրել 3 մեծահասակների և 4 երեխաների:
Սակայն ավելի ուշ 6 մարդու, այդ թվում` բոլոր երեխաներին, հաջողվել էր փախչել: Որոշ ժամանակ անց ազատվել էր և մեծահասակ վերջին պատանդը` երեխաներից մեկի ծնողը:
Չարագործի ինքնությունը դեռ պարզված չէ: Հայտնի է, որ նա բարիկադավորվել է մանկապարտեզում, հրաժարվում է դուրս գալ և բանակցել: Տղամարդը նաև սպառնում է վերջ տալ իր կյանքին: