Գրոսմասյտեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող օփենում 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ 47 մասնակիցների մեջ ընթանում է երկրորդ տեղում: Armchess.am-ը տեղեկացնում է, որ Հարությունյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` միջազգային վարպետ Կամիլ Դրագունից (Լեհաստան):
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակել է 4,5 միավոր:
Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:









































