Նորվեգիայի կառավարությունը երեքշաբթի գիշերը արգելել է նավթագազային արդյունաբերության արհմիություններին գործադուլ անցկացնել, ինչի կարող էր հանգեցնել երկրի շելֆում արդյունահանման լիակատար դադարեցմանը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ երկրի նավթային արդյունաբերության ասոցիացիայում աշխատողների հավակնությունները համարում են չհիմնավորված:
Նորվեգիայում գործող օրենքի համաձայն՝ կառավարությունն իրավունք ունի արգելել գործադուլները: Աշխատանքի նախարար Հաննե Բիերստրեմը երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ ստիպված է նման քայլի դիմել: «Ես պարզապես այլ տարբերակ չունեմ: Մենք պետք է պաշտպանենք երկրի կենսական կարևոր շահերը»,- ասել է նա:
Աշխատողների սպասվող գործադուլը պայմանավորված էր նրանց ցածր աշխատաավարձով, կենսաթոշակով և աշխատանքի պայմաններով: Կողմերի միջև բանակցությունների երեք փուլերը որևէ դրական արդյունքի չեն հանգեցրել: