Ֆիննական ծոցի անտառում 60 կամավորներ հավաքել են կուտակված աղբը: Ակցիան տևել է 10 օր:
Ինչպես հաղորդել են «Ռոսբալտին» կամավորական «Պրոսվետ» ճամբարից, 10 օրվա ընթացքում հավաքվել է 963 պարկ աղբ` պլաստիկե շշեր, մետաղ, ապակի ևն:
Աղբը օգնել է բերել Պրիմորսկի քաղաքային կրթության ադմինիստրացիան, իսկ երկրորդային աղբի վերամշակման գործընթացն իր վրա է վերցրել նախագծի կամավորներից մեկը:
«Մեր գլխավոր խնդիրներից մեկը եղել է այդ վայրում 30 տարվա աղբավայրի վերացումը: Այն բանի համար, որ իրավիճակն այդ շրջանում փոխվի, լավ կլինի կոնտեյներներ լինեն աղբը պարբերաբար տարածքից դուրս բերելու համար: Ճամբարը փակվել է, սակայն մենք պետք է դիմենք իշխանության բոլոր մակարդակներին` Վիբորգի քաղաքապետարանին, Պրիմորսկի քաղաքապետարանին ու նահանգապետին` խնդրելով տարածքը վերցնել հսկողության տակ»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` Ալինա Կոլովսկայան:









































