Լոնդոնի հրշեջ ծառայությունը դիմել է մայրաքաղաքի բնակիչներին` խնդրելով հրշեջներին օգնության չկանչել դժբախտության մեջ հայտնված իրենց ընտանի կենդանիներին փրկելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պատճառն այն է, որ վերջին շրջանում ծառայությունում ստացված այդօրինակ զանգերի թիվը կտրուկ կերպով աճել է: Փրկարար ծառայության տվյալներով` վերջին 6 տարիներին նման զանգերի թիվն աճել է 60 տոկոսով:
Փրկարար ծառայության ղեկավար Ռոն Դոբսոնը հայտնել է,որ իրենց բարձր որակավորումը թույլ չի տալիս պահպանել փրկարարների վերաբերյալ այն կարծրատիպը, թե հրշեջները ծառերից վրայից կատուներին իջեցնելու համար են:
Հրշեջ-փրկարարները բնակիչներին կոչ են արել իրենց կենդանիների օգնության համար այսուհետ դիմել կենդանիների պաշտպանության կազմակերպություններին: