«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին իտալացի լրագրողներին է ներկայացրել առաջիկա մրցաշրջանում ակումբի նպատակները: Նա խոսել է նաև «ռոսսոներիներ»-ի առաջատարներ` պաշտպան Տիագո Սիլվայի և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` թիմը լքելու մասին:
«Մեր նպատակը չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Պետք է կրճատենք վնասվածքների քանակը, քանի որ դրանք ուղիղ կապ կունեն արդյունքների հետ: Կարծում եմ` թիմը բավականին հզոր է և կարող է իրագործել իր առջև դրված նպատակները:
Տիագո Սիլվան և Զլատան Իբրահիմովիչը կշարունակեն հանդես գալ «Միլան»ում: Բայց տրանսֆերային պատուհանը դեռ երկար է բաց լինելու, ամեն ինչ կարող է պատահել: Չեմ պնդում, թե նրանք կլքեն թիմը, բայց ավելի ստույգ որևէ բան կարող եմ ասել օգոստոսի 31-ին»,- նշել է Գալիանին:









































