«Ժողովուրդ»-ը գրում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչև տարեվերջ կրկնապատկել Հայաստանում տեղակայված ռուսական ոազմաբազաներում զինծառայողների թվաքանակը:
«Այժմ ռուսական բազաներում կա մոտավորապես 5 հազար պայմանագրային զինծառայող, և ենթադրվում է, որ դեկտեմբերին նրանց թիվը կհասնի 10 հազարի: Սա ուշագրավ է հատկապես տարածաշրջանում ընթացող իրադարձությունների համատեքստում. խոսքը մասնավորապես Սիրիայում լարված իրավիճակի մասին է, որտեղ չի բացառվում նաև ռազմական միջամտությունը»:








































