«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվեւու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» չի ստանում»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Հարությունյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվել Էր ՀՀԿ-ին և «Հժ»-ին տված աղմկոտ հարցազրույցում հայտարարել, որ Աբովյանում հաղթելու է ՀՀԿ-ն, իր հարազատ կուսակցության կողմից նկատողություն ստացավ Ծառուկյանի հասցեին այդ հարցազրույցում հնչեցրած որոշ արտահայտությունների համար: Այժմ նրա շրջապատը համարում է, որ ՀՀԿ-ն «քցել է» Հարությունյանին և չի բացառում, որ առաջիկայում վերջինս կլքի ՀՀԿ շարքերը և Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ծառուկյանի և նրա փեսայի՝ Աբովյանի գործող քաղաքապեւո Կարո Գուլոյանի դեմ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի սեփական ուժերով»,- հավելում է թերթը:









































