Գյումրեցի ՝ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները այսօր շարունակեցին բողոքի երթը։ Նրանցից մի քանիսն այսօր հայտնվել են Շիրակի մարզի Ախուրյանի ոստիկանության բաժնում:
Հիշեցնենք, որ նրանք սկսած փետրվարի 7-ից բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ կապված Հայաստանի մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ։
«Կանչում են բաժին ու զգուշացնում, որ չպիտի մասնակցենք երեւանյան երթին, բայց մենք դեռ Երեւան գնալու մտադրություն չունենք»,- ասում են գյումրեցի վարորդները:
Նրանք այսօր ավտոմեքենաներով շրջել են Ախուրյանի եւ Գյումրու փողոցներով` ի նշան բողոքի ու դժգոհության: Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները շարունակելու են իրենց բողոքի ակցիաները: Թե ինչպես կամ որտեղ, դեռ չեն բարձրաձայնում:










































