The Beatles խմբի նախկին մասնակից Փոլ-Մակքարտնին սաունդթրեք կգրի Bungie ստուդիայի նոր խաղի համար: Այս մասին երաժիշտը գրել է Twitter-ի իր նոր բլոգում:
Մակքարտնին հայտարարել է, որ նոր խաղային սաունդթրեքի վրա աշխատում է դեռ 2012թ. հունվարին: Այն ժամանակ նա չէր ընդգծել, թե հատկապես որ ստուդիայի հետ է համագործակցելու:
Bungie-ի այսօրվա դրությամբ ամենահայտնի աշխատանքը Halo սերիան է:
Ենթադրվում է, որ նոր խաղը պետք է կազմված լինի 4 մասից, որոնք պետք է թողարկվեն 2013-2019թթ.: Բացի այդ` 2014-2020թթ. Bungie-ն մտադիր էր թողարկել Destiny-ի 4 հավելվածներ:
2012թ փետրվարին Փոլ Մակքարտնին թողարկեց իր 15-րդ ստուդիական ալբոմը` Kisses on the Bottom-ը, որտեղ ներառվեցին տարբեր տարիների հայտնի երգերի քավերները:










































