Հոլիվուդյան աստղեր Թոմ Կրուզը և Քեթի Հոլմսը ստորագրել են ապահարզանի համաձայնագիրը: Այս մասին հաղորդում են աստղերի ներկայացուցիչները:
Երկուշաբթի միացյալ հայտարարության մեջ Կրուզն ու Հոլմսը ասել են, որ իրենք միասին փորձում են կարգավորել իրենց դստեր` Սուրիի նկատմամբ խնամակալության հարցը:
Աղջիկը 33-ամյա դերասանուհու միակ երեխան է, այն դեպքում, երբ Թոմ Կրուզը երկու որդեգրված երեխա ունի ավստրալացի դերասանուհի Նիքոլ Քիդմանի հետ ամուսնությունից:








































