Վաշինգտոնի հետ հակահրթիռային պաշտպանության հարցում համագործակցելու ռուսական առաջարկները շարունակում են մնալ բանակցությունների սեղանին: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը, ով մասնակցել է դեսպանների և մշտական ներկայացուցիչների նիստին, հաղորդում է Itar Tass-ը:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակահրթիռային պաշտպանության հարցի շուրջ փորձագետների միջև երկխոսություն է գնում»,- ասել է Կիսլյակը: Սակայն ինչպես ընդգծել է նա «ես չեմ կարող ասել, որ բեկում է սպասվում»: «Սակայն, անկեղծ ասած, ես այդ բեկմանը չէի սպասում»,- հավելել է նա: ԱՄՆ-ում ընտրություններից առաջ պետք չէ բեկման սպասել, կարծում է նա. «ԱՄՆ ադմինիստրացիան կլանվել է իր ներքին խնդիրների մեջ»:
Կիսլյակն ընդգծել է, որ բանակցությունների սեղանին գտնվում է ռուսական առաջարկը: «Այդ առաջարկությունները չեն փոխվել` պետք է մտածել հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի մասին, որը մասնակիցներից որևէ մեկին չի սպառնա»,- ասել է նա: Սակայն ԱՄՆ-ում շարունակում են հետևել սեփական աշխարհագրությանն ու սխեմային»:
«Այժմ քննարկվում են համագործակցության տարբերակներ»,-հավելել է նա:









































