Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին մեկ տարում՝ 2011 թվականի հունիսից մինչև 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, Իրանում ինֆլյացիայի մակարդակն աճել է 22.4 տոկոսով: Այս մասին նշված է Իրանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:
Դրանում նաև նշված է, որ Իրանում հիմնականում աճել են ապրանքների ու ծառայությունների գները: Հաշվետվության մեջ նաև ասվում է, որ 2010 թվականի հունիսից մինչև 2011 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ինֆլյացիան կազմել է 21.5 տոկոս:









































