ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի բանագնաց Քոֆի Անանը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ «համաձայնություն է ձեռք բերել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ»:
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտ է վերջ տալ բռնությանը, և ուսումնասիրել ենք այդ նպատակին հասնելու ուղիները»,- նշել է Անանը՝ Դամասկոսում Սիրիայի նախագահի հետ անցկացրած բանակցությունները բնորոշելով որպես «բաց և կառուցողական»:
Անանը նաև հայտնել է, որ ինքը Ասադի հետ քննարկած պայմանները հայտնել է ընդդիմության զինված խմբավորումներին:








































