Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած ավտոճանապարհային վթարի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 20 աֆղան զինծառայող: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Ըստ այդ տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան Սամանղան հյուսիսային մարզում շրջվել է զինվորականների տեղափոխող ավտոբուսը: Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:








































