TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հերթական անգամ քննադատել է Սիրիայի ղեկավարությանը.
«Սիրիայի իշխանությունները չեն կարողացել օգտվել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի պլանից՝ կարգավորելու համար երկրում տիրող ճգնաժամը: Այդ պլանը Ասադի վերջին հնարավորությունն էր: Նա չկարողացավ օգտվել դրանից:
Այժմ ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է խստացնել միջոցները: Վերջին շրջանում մի շարք երկրներ որոշակի պասսիվություն են ցուցաբերում Սիրիայի հարցում, ինչի հետևանքով այդ երկրում բռնությունների թիվը սկսում է աճել»:










































