Վաղը Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի անգլիացի գրող Ջեյն Օսթինին պատկանած ոսկե մատանին: Աճուրդի տան կայքը հաղորդում է, որ փիրուզե քարով մատանին գնահատվում է 31-46 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Օսթինը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել: Նրա մահից հետո մատանին մնացել է Օսթինների ընտանիքին: Հետազոտողները դրա գոյության մասին չեմ իմացել մինչև այն պահը, երբ «Հպարտություն և նախապաշարմունք» ստեղծագործության հեղինակի հետնորդները որոշել են վաճառել այն:
Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ մատանին մեծ պահանջարկ կունենա, քանի որ հայտնի է գրողի փոքրաթիվ անձնական իրերի գոյության մասին:
Մատանու հետ մեկտեղ վաճառքի կհանվի Օսթինի գրքերի առաջին հրատարկությունների հավաքածուն, Ջոնաթան Սվիֆթի, Իրվին Շոուի, Շարլոտ Բրոնտեի նամակները և այլ իրեր:










































