Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանա-թուրքմենական լարվածությանը՝ կապված Կասպից ծովի վիճելի «Սերդար» (ադրբեջանական անվանումը՝ «Քյափազ») հանքավայրում աշխատանքներ սկսելու հետ.
«Թուրքմենական կողմը դեռ չի հայտնել Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ «Քյափազ» հանքավայրի կապակցությամբ դիմելու է միջազգային դատարան: Կասպիցի իրավական կարգավիճակի հստակեցման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Երեք երկրների հետ այդ հարցը համաձայնեցված է: Ես կարծում եմ, որ օգտագործելով նույն մեխանիզմները՝ մենք կարող են տվյալ հարցերը համաձայնեցնել Թուրքմենստանի և Իրանի հետ»:








































