Հուլիսի 8-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 40 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: