Wednesday, 17 06 2026
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

Ռուբեն Հայրապետյանը պետք է օրենքի ուժով կրի իր արարքներին համարժեք պատիժ. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության հռչակմամբ ստեղծված պետությունն առաջին հերթին կոչված էր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հռչակագրի ոգուն և տառին համապատասխան ապահովելու յուրաքանչյուրիս կյանքի իրավունքի անձեռնմխելիությունը:

Սակայն, ի հեճուկս մեր ժողովրդի հավաքական իղձերի ու սահմանադրորեն ամրագրված երաշխիքների, իրական կյանքում իրար հաջորդող իշխանությունների շարունակական օրինազանցության արդյունքում, կյանքի իրավունքի աներկբա ապահովման փոխարեն ձևավորվեց կլանային-ազգակցական խմբերի վրա հիմնված մի այնպիսի իշխանական համակարգ, որն առաջնորդվում է ժողովրդավարական պետականության արդի ընկալումների և օրինականության հետ անհամատեղելի, հանցավոր կամայականության և անպատիժ ինքնադատաստանի սկզբունքների վրա հիմնված բռնության` քրեական մշակույթի արժեհամակարգով:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հանցագործությունը՝ կլանային- ազգակցական խմբերից մեկի պարագլուխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի և նրա ընտանիքին պատկանող համալիրի աշխատակազմի` մարդասպանության վարժեցված անդամների կողմից դաժան ինքնադատաստանի ենթարկվելու արդյունքում ՀՀ քաղաքացի, ազգային բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունը և նրա մի խումբ ծառայակիցների ծանր մարմնական վնասվածքները, հերթական անգամ մերկացրեցին քրեաօլիգարխիկ համակարգի կողմից հանրությանը սարսափով հնազանդեցնելու և իշխելու` «ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ» չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականությունը:

Քրեաօլիգարխիկ համակարգի բնականոն ինքնաոչնչացմանը սպասելը հղի է քաղաքացու, պետության և երկրի անվտանգությանը սպառնացող, կանխատեսելի և անդառնալի հետևանքներով: Սպառնալիքները ոչ միայն դրսևորվում են բռնության դեպքերի քանակական աճմամբ, այլև փոխում են իրենց որակական բնույթը և այդ համակարգը արդեն որպես թիրախ է ընտրում ազգային անվտանգության երաշխավորի` ազգային բանակի առանցքը կազմող սպայական անձնակազմի ներկայացուցիչներին, այսպիսով հատելով այն սահմանը, որից հետո վտանգվում է ոչ միայն երկրի քաղաքացին այլև պետական կարգը և ազգը:

Այս պայմաններում ՀՀ քաղաքացու միակ այլըտրանքը իրեն պատկանող ինքնիշխանի սահմանադրական լիազորւթյունների ստանձնմամբ համարժեք քաղաքացիական գործողությունների կատարումն է :

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր մտահոգված ենք օրինազանց ու տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը տարբեր առիթներով ահաբեկած և այս արատավոր և անհեռանկար համակարգի հետ սերտաճած հանցագործ անհատներին օրենքի իշխանությանը ենթարկելու և օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու խնդրով, այլևս չպետք է հանդուրժենք պետության համապատասխան օղակների թողտվությունը: Ինքնակազմակերպվելով, քայլ առ քայլ և հետևողական գործողություններով մենք պետք է հասնենք Ռուբեն Հայրապետյանին և նրան ծնած և սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության և օրենքի առջև պատասխանատվության կանչմանը:

«Վահե Ավետյան» հասարակական շարժումը որպես ՀՀ մտահոգ քաղաքացիների ազատ, բաց և ընկերային շարժում, իր կազմակերպական կարողականությունները ծառայեցնելու է, որպեսզի քաղաքացիական հասարակության պայքարը հասնի հետևյալ նպատակներին.

• Ռուբեն Հայրապետյանը և նրա կամակատարները պետք է փոխհատուցեն Վահե Ավետյանի ընտանիքին հասցված նյութական և բարոյական վնասը.

• Ռուբեն Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալելու հնարավորությունից.

• Ռուբեն Հայրապետյանը պետք է օրենքի ուժով կրի իր արարքներին համարժեք պատիժ, քանի որ այդ անձը ուղղակի պատասխանատու է քրեածին վարքագիծ ունեցող անձանց իր թիկնազորում աշխատանքի ընդունելու և իր հանրային ելույթներով ու բռնությամբ ինքնադատաստան տեսնելու կենսակերպով նրանց աշխատելաոճը ձևավորելու համար.

• Հանրությունը պետք է հրաժարվի Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերությունների արտադրած ապրանքներից ու մատուցած ծառայություններից :

Հասնելով այս նպատակներին, շարժումը կստեղծի հանրային համատարած մերժման ու պարսավանքի և սեփական ուժերի նկատմամբ վստահության այնպիսի մթնոլորտ, որտեղ քաղաքացիական պարտականությունների կատարումը կլինի այն հանրային երաշխիքը, որը բռնության կամ դրա քարոզի ցանկացած այլ դրսևորման դեպքում կհանգեցնի հասարակության անհապաղ և գործուն արձագանքին: Վերջինս բռնության մշակույթի խորհրդանիշ հանդիսացող նման անձանց կդարձնի լուսանցքային և կզրկի հանրային գործառույթներն իրագործելու համար անհրաժեշտ մարդկային ու հասարակական հենարանից:

Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Ժաննա Ալեքսանյան, լրագրող
Լիլիթ Գալստյան, քաղաքագետ
Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս
Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Նազարեթ Կարոյան, արվեստաբան
Կարինե Հակոբյան, հրապարակախոս
Արսեն Համբարյան, երգահան
Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
Նվարդ Մանասյան, դասախոս
Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս
Զարուհի Մուրադյան, նկարիչ
Եղիա Ներսիսյան, բնապահպան
Գարեգին Չուգասզյան, համակարգային վերլուծաբան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում