Moj News-ի փոխանցմամբ՝ Իրանն իր նավատորմի համար գնել է 13 նոր լցանավ: Այս մասին հայտարարել է Իրանի նավթատրանսպորտային ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Ջամալ Մեյահին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս իրանական նավատորմում առկա է 47 լցանավ, որոնք ունակ են տեղափոխել 11 միլիոն տոննա նավթ: Մեյահին հավելել է, որ 13 նոր լցանավի գնմամբ տրանսպորտային պոտենցիալը հասցվել է մինչև 18 միլիոն տոննայի:
Մեյահիի խոսքերով՝ ներկայումս Իրանի նավթատրանսպորտային ընկերության լցանավերը նավթ են փոխադրում աշխարհի 50 երկրներ՝ ընդգծելով, որ ընկերությունը համագործակցում է տվյալ ոլորտի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Shell-ն ու Total-ը: Ներկայիս դրությամբ իրանական նավթի օրական արտահանումը կազմում է 2,280,000 բարել:









































