ՌԴ Սահմանադրական դատարանը, համաձայն Սահմանադրության, օրինական է համարել Ռուսաստանի մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)` դրանով իսկ վավերացելով Պետդումայի փաստաթուղթը:
Այս մասին նշված է դատարանի որոշման մեջ: Ավելի վաղ ՍԴ էին դիմել մի խումբ պատգամավորներ` Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից և «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ից` հայտարարելով, որ ԱՀԿ-ին անդամակցությունը սահմանափակում է ռուսաստանցիների իրավունքները:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ «միջազգային պայմանագիրը , որը նախատեսում է վեճերի հարթման մարմին, չի կարող դիտարկվել որպես ՌԴ ինքնիշխանությանը ստվեր նետող կառույց»:
Ընդ որում` ՍԴ դատավորները նկատել են, որ պայմանագիրը դիտարկվել է միայն իրավական տեսանկյունից` չգնահատելով դրա քաղաքական ու տնտեսական նպատակահարմարության հարցը:
Դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանի ու դրա քաղաքացիների շահերի պաշտպանությունը այդ տեսանկյունից երկրի նախագահի, կառավարության ու օրենսդիր մարմինների իրավասության շրջանակում է:
Արձանագրությունը պետք է վավերացվի մինչև հուլիսի 22-ը: Դրա հաստատման համար բավարար են «Եդինայա Ռոսիա»-ի ձայները:







































