1936թ. այս օրը Թիֆլիսում Բերիայի ձեռքով սպանվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, պետական գործիչ Աղասի Խանջյանը: Պաշտոնապես հայտարարվել էր ինքնասպանություն:
Խանջյանը ծնվել է 1901թ. Վանում, սովորել տեղի կենտրոնական վարժարանում, 1917-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո անցել է կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար:
Խանջյանը հատուկ ուշադրություն է դարձրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Խորհրդային Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:
Ա. Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը գրում է «Դոֆին նաիրական» սոնետների շարքը ու նվիրել նրա հիշատակին: Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը:








































