Անցած գիշեր Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը ցրել է Էլ-Կատիֆ քաղաքի ցույցը: 2011 թվականից մինչև օրս գործող կառավարության դեմ ընդդիմադիրների խոշորագույն ցույցը ողբերգությամբ է ավարտվել: Ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են:
Իրավապահ մարմինները կրակել են ցուցարարների վրա` ի պատասխան նրանց համանման գործողությունների: Այս մասին հաղորդում է Interfax-ը` հղում անելով տեղի պաշտոնական ԶԼՄ-ներին: Տուժածների թվում է շիա հոգևորական և գործող կառավարության ակտիվ ընդդիմադիր Շեյխ Նիմր-ա-Նիմրը: Նրան ձերբակալել են անկարգություններ հրահրելու համար:









































