Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության արևելքում ապստամբների խմբավորումները գրավել են Ուգանդայի հետ սահմանին գտնվող` ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքը, հաղորդում է BBC-ն:
М23 խմբավորման գրոհայինները, ականատեսների խոսքով, գրեթե առանց մարտի գրավել են Ռուտշուրու քաղաքը, քանի որ կառավարական և ՄԱԿ ստորաբաժանման զորքերն այդ ժամանակ արդեն լքել էին քաղաքը:
Ապստամբների հարձակումների պատճառով հարյուրավոր տեղացիներ վերջին օրերին ստիպված էին փախչել Ուգանդա:







































