Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«Հարսնաքարում» գիշերը խաղաղ չէր (տեսանյութ)

Ոստիկանները այսօր աննախադեպ բռնի ուժ կիրառեցին «Հարսանքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված և մահացած Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպված մոմավառություն մասնակիցների նկատմամբ:

Նախապես ծրագրված մոմավառությունը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մուտքի մոտ չկայացավ, քանի որ հարյուրավոր ոստիկաններ թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ համալիրի շենքին:

Ակցիայի մասնակիցներից մեկի պահանջին ներկայացնել ոստիկանի վկայական ոստիկանները չարձագանքեցին:

Ոստիկանությունից չստանալով թույլտվություն` մոտենալու«Հարսնաքարի» մուտքին և Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած ծեծի վայրին, ակցիայի մասնակիցների միահամուռ որոշմամբ փակվեց ռեստորանի հարևանությամբ գտնվող գլխավոր պողոտան:

Այնուհետև ոստիկանական բազմաթիվ խմբեր, բերետավորներ դուրս գալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկանգառի հատվածից, մոտեցան փողոցը փակած ակցիայի մասնակիցներին և բիրտ ուժ կիրառելով, ծեծի ենթարկելով ակտիվիստներին սկսեցին բացել պողոտան: Այս ընթացքում ակցիայի մասնակիցները չէին դադարեցնում «Նե-մեց,մար-դա-սպան» վանկարկումները:

Բռնի ուժ կիրառելով`ոստիկանները բացեցին ճանապարհը: Լրագրողների խնդրանքին մեկնաբանել ոստիկանության գործողությունները` Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը պարզաբանեց, որ սա սգո արարողություն չէ.«Ամոթ ա, դիակի վրա նման բաներ անել»:

Ինչպես հետո հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Գարեգին Չուքասզյանը ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, որը գտնվում է Ավան թաղամասում: Երթի հարյուրավոր մասնակիցներ «միացիր Ավան» «նեմեց խուլիգան» վանկարկումներով հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ հասան Ռուբեն Հայրապետյանի սեփական տուն:Այն արդեն նախապես «պաշարվել» էր ոստիկանության հարյուրավոր ծառայողների կողմից: Ռուբեն Հայրապետյանի տան մոտ իրենց բողոքի խոսքն ուղղված ոստիկաններին հայտնեցին «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին և ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանաբար ծեծի ենթարկված և հունիսի 29-ին մահացած Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահվան 7 օրը: Ինչպես նրա մահվան հաջորդ օրը, այսօր ևս քաղաքացիական հասարակությունը, դեպքից մտահոգված անձինք յոթնօրեքի կապակցությամբ, ի հիշատակ Վահե Ավետյանի, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում` նրա զոհվելու վայրում, կազմակերպել են մոմավառություն: Քաղաքացիական նախաձեռնությունների նպատակն է մոմավառությամբ կրկին հարգել Վահեի հիշատակը և ցույց տալ հասարակության միասնականությունը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում