AS հանդեսի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իկեր Մունիաինի ծառայություններով:
19-ամյա ֆուտոբլիստի տրանսֆերը կարող է արժենալ 20 մլն եվրո, եթե անգլիական ակումբի ներկայացուցիչները չկարողանան իջեցնել «առյուծներ»-ի սահմանած գինը:
Անցած մրցաշրջանում Մունիաինը 33 հանդիպում է անցկացրել` խփելով 2 գնդակ:







































