Ֆաուստինո Բարիենտոսը ավելի քան 46 տարի O’Higgins լճի մոտակայում անցկացրել է միայնության մեջ:
1965 թվականից սկսած Բարիենտոսն աշխատել է որպես հովիվ Չիլիի և Արգենտինայի սարերում:
Vice-ի լրագրողները այցելել են նրան` իմանալու նրա կյանքի մասին: Նրանցից 4 օր է պահանջվել, որպեսզի հասնեն կովբոյի տուն: 81-ամյա տղամարդն ասել է, որ ինքը ընդհանրապես փողի կարիք չունի, քանի որ բավականաչափ սնունդ ունի: Նա ավելացրել է, որ «կյանքն ավելի հաճելի է, երբ այն միայնակ ես ապրում»:








































