Աֆղանստանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զովհել է 14 մարդ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Քանդահար մարզի ոստիկանությանը, պայթուցիկ սարքերը թաքցված են եղել ճանապարհի վրա և գործի են դրվել, երբ կողքով անցել է բեռնատար մեքենա, հետո` տրակտոր:
ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 5 տարում Աֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվն աճում է: 2011թ. այն գերազանցել է 3000-ը:









































