Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2017 թվականը Աֆղանստանին ֆինանսական օգնություն տրամադրել

ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2017 թվականը Աֆղանստանին ֆինանսական օգնություն տրամադրել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնը Աֆղանստանի հարցերով Տոկիոյում տեղի ունեցած կոնֆերնասի ժամանակ:

Քլինթոնի խոսքով` առաջիկա 5 տարվա ընթացքում Աֆղանստանին ֆինանսապես օգնելու հարցը մոտ ժամանակներս կուղարկվի Կոնգրես: Ենթադրվում է, որ օգնության գումարի ամենամյա չափը կորոշվի` ելնելով վերջին 10 տարվա ընթացքում Աֆղանստանին տրամադրված օգնության` ամերիկյան կողմի ծախսերի միջին ցուցանիշից: Այլ մանրամասներ Քլիթոնը չի նշել, միայն հայտնել է, որ այդ օգնությունը Աֆղանստանին հնարավորություն կընձեռի վերականգնելու տնտեսությունը և իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումներ:

Գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանին տրամադրված ԱՄՆ օգնությունը 2001-ին տատանվել է 1 միլիարդի, իսկ 2012-ին` մինչև 2,3 միլիարդ դոլարի սահմանում:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը 2012-ի ապրիլին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 2014 թվականից հետո իր երկրին պետք է տրամադրի տարեկան նվազագույնը 2 միլիարդ դոլար:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի անդամները 2012-ի մարտին դիմել էին ֆինանսական վերահսկողության մարմին` պահանջելով ստուգել, թե ինչպես են ծախսվում Աֆղանստանին տրամադրված միջոցները, քանի որ ենթադրվում էր, թե դրանք թալանվում են նախագահի և նրա ընտանիքի կողմից:

Տոկիոյի կոնֆերանսին, որին մասնակցում են 70 երկրների պատվիրակություններ, քննարկվում է 2014 թվականից հետո Աֆղանստանի զարգացման հարցը: 2014-ին կոալիցիոն զորքերը կլքեն երկիրը: Կոնֆերանսի մասնակիցներն արդեն որոշել են, որ մինչև 2015 թվականը իրենք համատեղ ուժերով Աֆղանստանին կտրամադրեն 16 միլիարդ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում