Անհայտ զինյալները սպանել են 18 մարդու, որոնք փորձել են անօրինական կերպով անցնել պակիստանա-իրանական սահմանը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գոծակալությունը, դեպքը տեղի է ունեցել Բելուջիստանում՝ Պակիստանի հարավ-արևմուտքում:
Հաղորդվում է, որ 20 մարդ երեք ավտոմեքենաներով փորձել է անցնել հարևան Իրան: Զինյալները ստիպել են մարդկանց ձեռքերը վեր դուրս գալ, իսկ հետո գնդակահարել են: Զոհվել է 18, վիրավորվել 2 մարդ:
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ՝ դիակները տեղափոխելու և վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: Տեղի իշխանությունները հետաքննություն են վարում:
Առայժմ ոչ մի խմբավորում կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել:









































