Վատիկանի թանգարանների եկամուտը 2011թ. ընթացքում աճել է 9 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդել է Վատիկանի ռադիոկայանը:
Ռադիոկայանի փոխանցմամբ` 2011թ. թանգարանի եկամուտները կազմել են 91 միլիոն եվրո, իսկ 2010 թվականին` 82 միլիոն եվրո:
Վատիկանի թանգարանների այցելուների թիվը 2011թ. ավելացել է 500 հազարով 2010 թ. համեմատությամբ և կազմել է 5.1 միլիոն մարդ:
2011թ. Աշխարհի երեք թանգարաններ գերազանցել են Վատիկանի թանգարաններին այցելուների թվով: Այդ թանգարաններն են` Փարիզյան Լուվրը (8.5 միլիոն այցելու), Լոնդոնյան Բրիտանական թանգարանը (5.8 միլիոն այցելու) և Նյու-յորքյան Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը (5.6 միլիոն այցելու):
Վատիկանյան թանգարաններ ամեն օր այցելում է 15-ից 20 հազար զբոսաշրջիկ:








































