Թբիլիսիի դատարանն այսօր 8.6 մլն լարիով (մոտ 6 մլն դոլար) տուգանել է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Բուրջի» ընկերությանը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, դատարանն ընկերությանը մեղավոր է ճանաչել վրացական ընդդիմության անօրինական ֆինանսավորման մեջ: Խոսքն այն 250 ավտոմեքենաների մասին է, որոնք իբր ընկերությունն անհատույց տրամդրել է «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններին:
Գործարարի փաստաբանները հայտարարում են, որ ավտոմեքենաները ոչ թե տրամադրվել են ընդդիմադիրներին, այլ վաճառվել, սակայն դատարանը, նրանց խոսքերով, հրաժարավել է քննել ընկերության անմեղությունն ապացուցող փաստաթղթերը: Իրավաբանները հայտարարել են, որ տուգանքը վճարելուց հետո «Բուրջի» ընկերությունը կսնանկանա: Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:









































