Հոլանդացի հանրահայտ ֆուտբոլային մասնագետ Լուի վան Գալը հաստատել է, որ ինքը նշանակվել է Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ուրախ եմ, որ ընտրությունը կատարվեց իմ օգտին: Ես սպասում էի դրան»,- հայտարարել է 60-ամյա մասնագետը, ում հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր:
Վան Գալի վերջին աշխատավայրը եղել է Մյունխենի «Բավարիա»-ն, որը նա լքեց 2011 թվականին: Վան Գալն արդեն եղել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ` 2000-2002թթ. ընկած ժամանակահատվածում և չի կարողացել «նարնջագույններին» դուրս բերել աշխարհի առաջնություն:
Վան Գալից առաջ Հոլանդիայի հավաքականը գլխավորում էր Բերտ վան Մարվեյկը, որը հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից «Եվրո-2012»-ի ավարտից հետո:








































