Իսպանիայում 5 մարդ վիրավորվել է, այսպես կոչված, էնսիերոյի՝ 12 կատաղած ցլերից փախուստի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսներին բժշկական օգնություն ցուցաբերվել է տեղում:
Էնսիերոն Սան Ֆերմին տոնակատարության մի մասն է, որն արդեն 8 դար անցկացվում է ամեն տարի և տևում 1 շաբաթ՝ հուլիսի 6-14-ը: Ցլավազքից բացի` տոնակատարության շրջանակներում անցկացվում են դիմակահանդեսներ և թատերական ներկայացումներ: Սան Ֆերմինն աշխարհին հայտնի է դարձել Էռնեստ Հեմինգուեյի շնորհիվ, որը դրան է նվիրել իր` «Եվ մայր է մտնում արևը» վեպը:








































