Monday, 08 06 2026
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ

Սպասեք էլի, հինգ օր եմ ԱԺ-ում. Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում երկու նախագիծ ունի առաջարկելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ պատգամավոր, ժողովրդական արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով իր ծրագրերին ԱԺ-ում: Լրագրողներից մեկի հարցին` ի՞նչն է խոչընդոտում, որ ԱԺ-ում բարձրացնի մշակութային մի շարք հարցեր, պատասխանեց. «Ես քանի՞ օր եմ ԱԺ-ում: Սպասեք էլի, հինգ օր եմ ԱԺ-ում»:

Շուշան Պետրոսյանը նշեց, որ հետաքրքիր երկու նախագիծ ունի, որոնք առաջիկայում պետք է գլուխ բերի: Երգչուհու փոխանցմամբ՝ խոսքը բանակի և մշակույթի կապերի մասին է: «Ամսի տասնհինգից հետո կասեմ, կգնամ սահման, կգամ կասեմ: Հիմա այդ ծրագիրն ինձ համար կարևոր է, ուզում եմ պահպանել չար աչքից: Հուրախություն ինձ՝ նկարիչների հետ կապված առաջարկն անսպասելի հայտնվեց իմ օրակարգի մեջ, պետք է հնարավորինս օգնել նկարիչներին»,- մանրամասնեց Շուշան Պետրոսյանը:

Երգչուհին հեռուստատեսություններում հրաշալի զարգացնող ծրագրեր համարեց «Հայ ասպետը» և «Երգ երգոցը»: Ըստ նրա՝ եթե այդ ծրագրերի վրա շատ գումար դրվեր, լավ դեկորներ, ձայնային, լուսային էֆեկտներ ապահովվեին, ավելի մեծ հաջողություն կունենար: Շուշան Պետրոսյանը նաև ասաց, որ գրքի տոն է ցանկանում զգալ: Նրա կարծիքով՝ գրքի տոնը միայն մեկ համերգ կազմակերպելով չէ:

Հարցին` չի՞ վախենում ԱԺ-ում բախվեն քաղաքական գործիչն ու մտավորականը, պատասխանեց, որ բախվելու փորձության առջև չի կանգնել և լավատես է ուզում լինել, որ չեն բախվի: «Հնարավորինս ամեն ինչ պետք է անեմ, որ բարելավվեն այն ոլորտները, որտեղ մտավորականները գործում են: Համառությամբ կհաղթեմ որպես մտավորական: Մտավորականը հաղթած է: Աստված տա, որպես քաղաքական գործիչ ևս հաղթեմ, շատ կարևոր է այդ տեսակը չկորցնել այնտեղ և կարողանալ առաջ տանել»,- նշեց Շուշան Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում