Yahoo! և Facebook ընկերությունները համաձայնության են եկել արտոնագրային վեճերի շուրջ։ Նրանք հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին և ետ են վերցրել միմյանց դեմ դատարաններ ներկայացրած հայցերը։ Այս մասին ասվում է Facebook սոցիալական ցանցի կայքում։
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` ընկերությունները համաձայնել են միմյանց հետ փոխանակվել վիճելի արտոնագրերով, ինչպես նաև համագործակցել գովազդի վաճառքի հարցում։ Ընկերությունները նաև նախատեսում են ավելի սերտորեն համագործակցել համացանցային ոլորտի երկու հսկաների ինտեգրման հարցում։