Հացի այս կտորը համարվում է աշխարհի ամենաբարձրակարգ բոված հացի կտորը:
Հաղորդվում է, որ սպիտակ հացի այս կտորը արքայազն Չարլզը չի կերել 1981 թվականին իր հարսանիքից առաջ, երբ նա ամուսնանում էր արքայադուստր Դիանայի հետ: Հացի կտորը մնացել է սկուտեղի վրա և պալատում աշխատող սպասուհու մայրը վերցրել է այն:
Արքայազնի հետ ունեցած կապի պատճառով բոված հացի այդ կտորը հուլիսի 19-ին կայանալիք աճուրդի ժամանակ կարող է վաճառվել 500 ֆունտ ստեռլինգով:








































