Ջերմային մշակման ենթարկված գործվածքը կարող է հիմք դառնալ ապագայի հագուստի, որը էլեկտրականություն կմատակարարի բջջայիններին ու պլանշետներին: Էլեկտրոնային շարժական սարքերի օգտատերերը շուտով առիթ չեն ունենա անհանգստանալու սարքերը վերալիցքավորելու մասին, քանի որ վերալիցքավորման գործընթացը կկատարվի ինքնաբերաբար:
Advanced Materials ամսագրում տպագրված հոդվածը վկայում է այն մասին, որ հրաշք գործվածքի ստեղծողները հարավային Կարոլինայի ինստիտուտի երկու ինժեներներ են: Նրանք պարզել են, որ հասարակ բամբակե վերնաշապիկը հնարավոր է վերածել գործվածքի, որը կգործի իբրև սուպերկոնդենսատոր: Գործվածքը մշակվել է ֆտորիդով, այնուհետև չորացվել ու դրվել ջեռոցը: Ջերմային մշակումից հետո այն արտասովոր ճկուն է դարձել: Արդյունքում բամբակի մանրաթելերը վերածվել են ակտիվացված ածխի, որն ունակ է պահելու էլեկտրական լիցքը:
Գործվածքն ավելի արդյունավետ է աշխատել, երբ այն պատվել է 1 նանոմետր հաստությամբ մանգանի օքսիդով:
Գործվածքային մարտկոցը հազար անգամ լիցքավորվելու և լիցքաթափվելու դեպքում արդյունավետությունը կկորցնի 5 տոկոսով միայն: Այս միջոցը էժան է և էկոլոգիապես վնասակար տարրեր չի պարունակում:









































