Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հուլիսի 9-11-ը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
«Լավրովը երկուշաբթի՝ հուլիսի 9-ին, բանակցություններ կանցկացնի սիրիական ընդդիմության «Ժողովրդավարական ֆորում»-ի հետ: Չորեքշաբթի՝ հուլիսի 11-ին, նախարարը նախատեսում է բանակցություններ վարել ընդդիմադիր «Սիրիայի ազգային խորհրդի» հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այցերը տեղի են ունենում հունիսի 30-ին Ժնևում կայացած միջազգային համաժողովից հետո: Հիշեցնենք, որ դրա արդյունքում որոշում կայացվեց Սիրիայում ստեղծել կոալիցիոն կառավարություն, որի մեջ պետք է մտնեն ինչպես ընդդիմության, այնպես էլ գործող իշխանության ներկայացուցիչները:








































