Մոլդովայում 2012թ. հացահատիկի բերքը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով` երաշտ և սառնամանիք, կանխատեսվածից եռակի պակաս կլինի ` կազմելով շուրջ 550 հազար տոննա: Ինչպես RBC-ին տեղեկացրել են մոլդովական կառավարությունից, այս մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Վասիլի Բումակովը` ելույթ ունենալով արտակարգ իրավիճակների ազգային հանձնաժողովի նիստում, որն անցկացրել էր հանրապետության վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:
Մոլդովայի գյուղատնտեսության նախարարը նշել է, որ ուժեղ շոգերի ու տեղումների բացակայության պատճառով երկրում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է ռապսի բերքը: Նախարարի խոսքով` միևնույն ժամանակ, այս տարի հավաքված բերքը ավելի լավը կլինի:
Բումակովի խոսքով` չնայած բերքի սակավությանը, երկրի պարենային անվտանգությունն ապահովված է:









































