Ջեյմս Բոնդի մասին հայտնի ֆիլմերի ավելի քան 400 իրեր ներկայացվել են յուրօրինակ ցուցահանդեսում, որն այսօր բացվել է Լոնդոնի Barbican արվեստների կենտրոնում: Ցուցահանդեսը նվիրված է «բոնդիանայի» կեսդարյա հոբելյանին: Բազմաթիվ ցուցանմուշներ, այդ թվում՝ շվեյցարացի դերասանուհի Ուրսուլա Անդրեսի լողազգեստը, Սկարամանգիի վարձկան մարդասպանի ոսկե ատրճանակը, աշխարհը ճանաչում է որպես կինոառասպելի խորհրդանիշներ:
Ցուցահանդեսը կրում է «Ստեղծելով 007-ը. Բոնդի ոճի 50 տարին» անվանումը: Անվան մեջ կազմակերպիչները փորձել են սուպերլրտսերին նեկայացնել որպես նորաձևության «օրենսդիր»: Նախասրահում այցելուներին կդիմավորի Շոն Քոնների կերտած առաջին Ջեյմս Բոնդի մոմե արձանը, որի հագին Conduit Cut ֆիրմայի կոստյում է: Նա հենված է իր սիրելի ավտոմեքենայի՝ մոխագույն Aston Martin DB5-ի կորպուսին: Այս լեգենդար ավտոմեքենայի մուտքը կինոաշխարհ եղել է 1964 թվականին: Այն առաջին ագամ նկարահանվել է «բոնդիանայի» երրորդ ֆիլմում և կհայտնվի աշնանը թողարկվելիք 23-րդ ֆիլմում, որը կկրի «Skyfall» անվանումը:
Ցուցադրությունը արտոցոլում է 14 տարբեր թեմաներ, այդ թվում՝ ոսկու և խաղատան դերը սերիալների սյուժեում:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը և 3 տարով կուղևորվի աշխարհի տարբեր երկրներ: Հաջորդ կանգառը կլինի Տորոնտոյում:

















































