Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ստեղծել է Անվտանգության օպերացիոն կենտրոն (SOC) կիբեր հարձակումների դեմ պայքարելու համար: Այն ստեղծվել է իրանական Pishgamane Kavir IT ընկերության կողմից:
Ներկայումս տեխնոլոգիաների կենտրոնն աշխատում է փորձնական ռեժիմով և ամբողջովին գործարկվելու է հուլիսի 18-ին: Նշվում է, որ դա Իրանում նմանատիպ առաջին անվտանգության կենտրոնն է:
Հիշեցնենք, որ ապրիլին Իրանի գլխավոր նավթամբարները հարձակման էին ենթարկվել ամերիկա-իսրայելական համատեղ արտադրության Flame վիրուսի կողմից, որը շարքից հանել էր նրանց սերվերները:







































