Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Եվրոպայի հետ՝ ստանդարտով և ստանդարտից դուրս

Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի երևանյան այցի ընթացքում կարծես թե որևէ անակնկալ հայտարարություն չեղավ: Այդ այցը տեղավորվում էր վերջին շրջանի հայ-եվրոպական հարաբերության ստանդարտի մեջ: Այլ հարց է, որ վերջին շրջանում այդ հարաբերությունն է փոքր-ինչ դուրս ստանդարտից, և ակնհայտորեն նկատվում է, որ Հայաստանի իշխանությունը փորձում է խորացնել հարաբերությունը Եվրամիության հետ: Բայց այդ հարաբերությունը կարծես թե ոչ թե խորանում է իրական մակարդակում, այլ ընդամենը հայտարարությունների հարթության վրա:

Բանն այն է, որ իրական մակարդակում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը որևէ կերպ չի անդրադառնում Հայաստանի կյանքի վրա, Հայաստանի մթնոլորտի վրա: Հայաստանի պետական պաշտոնյաները, պետական համակարգը կարծես թե չեն դառնում ավելի եվրոպական: Իսկ հարցադրումներին հնչող պատասխանը նույնն է՝ այդ ամենի համար պետք է ժամանակ: Իրականում, սակայն, ժամանակի ընթացքում եվրոպականացում չի լինում: Ժամանակի ընթացքում կայանում են ինստիտուտները, իսկ եվրոպականացումը պետք է գա միանգամից, տեսանելի ու շոշափելի քայլերով, որպեսզի այդ քայլերը ժամանակի ընթացքում ամրանան, դառնան ինստիտուտներ, բյուրեղանան և այդպիսով` նաև լինեն անշրջելի:

Իսկ Հայաստանում դա չի նկատվում: Հայաստանում իշխանությունն ընդամենը սեթևեթում է Եվրոպայի հետ ու խոսում ընդամենը տնտեսական օգուտների մասին, աջակցություն ակնկալում բարեփոխումների համար, փող ակնկալում աղքատության դեմ պայքարի համար: Այսինքն` ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերություններում, ընդհանրապես` Արևմուտքի հետ հարաբերություններում չի դնում քաղաքակրթական խնդիր: Պաշտոնական Երևանը խնդիրները դիտարկում է ընդամենը տնտեսական և քաղաքական պահի, ոչ թե քաղաքակրթական միջավայրի կոնտեքստում: Եվ սա է Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերության առանցքային հարցը:

Եթե այստեղ Հայաստանը չի հետապնդում քաղաքակրթական պլատֆորմի հարցը, ապա մնացյալ հարցերը դառնում են արդեն խիստ կոնյունկտուրային ու նաև` անցողիկ: Հայաստանի իշխանությունը նաև հասարակության հետ շփումներում Եվրոպայի հետ հարաբերությունը ներկայացնում է ոչ թե քաղաքակրթական պլատֆորմի, այլ ընդամենը տնտեսական, սոցիալական շահեկանության տեսանկյունից: Մինչդեռ սոցիալականը ընդամենը քաղաքակրթականի արդյունք է: Ավելին, սոցիալականը խիստ անցողիկ է, եթե չկա քաղաքակրթական պլատֆորմը: Եվ հակառակը` երբ կա քաղաքակրթական պլատֆորմը, սոցիալական և այլ բնույթի խնդիրներն են դառնում անցողիկ, քանի որ, մեծ հաշվով, ճգնաժամային պայմաններում լուծումների արդյունավետությունը պայմանավորված է լինում նախ և առաջ նրանով, թե քաղաքակրթական ինչ պլատֆորմի վրա է կառուցված դրանք որոնող կամ մշակող պետական, քաղաքական և հասարակական համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում