ՀՀ համախառն արտաքին պարտքը 2012թ. մարտի վերջի դրությամբ կազմել է 7 մլրդ 344.60 մլն դոլար, որը համեմատած 2011թ. դեկտեմբերի վերջի նկատմամբ նվազել է 48.97 մլն դոլարով: Համախառն արտաքին պարտքի 41.07%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 15.52%-ը` մասնավոր հատվածում, 10.48%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 20.48%-ը` առևտրային բանկերում, իսկ 12.45%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են՝ միջֆիրմային վարկերի տեսքով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 4 մլրդ 539 մլն դոլար և 2012թ. I եռամսյակի ընթացքում նվազել են 275.46 մլն դոլարով: Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2012թ. I եռամսյակի ընթացքում ավելացել է 226.49 մլն դոլարով՝ կազմելով 2 մլրդ 805.60 մլն դոլար:








































